«Փաստ»-ը գրում է․ «Անցած շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածված հայտարարության տեքստը, որը տեղեկատվական դաշտում դարձավ լուրջ քննարկումների և շահարկումների առիթ, ՀՀ իշխանությունների շրջանում առանձնապես զարմանք ու աժիոտաժ չի առաջացրել:
Բանն այն է, որ «Փաստ» թերթի տեղեկություններով, հրապարակելուց առաջ տվյալ տեքստը նախապես ուղարկվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Ի դեպ, դա թելադրում է հենց դիվանագիտական արարողակարգը:
Նշենք, որ ԵԱՀԿ ԱԽ պատմության մեջ (1992թ.) ադրբեջանական կողմը ոչ մի անգամ չի ողջունել համանախագահների հայտարարությունների տեքստերը, և մարտի 9-ին հրապարակված հայտարարությունը, որպես այդպիսին, առաջինն էր, ինչը հայաստանյան ներքաղաքական ու քաղաքագիտական շրջանակներում որոշակի մտահոգության տեղիք է տալիս»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը