«Ժամանակ»-ը գրում է․ «Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2018թ. տնտեսական տվյալները, ըստ որի օտարերկրյա ներդրումների ծավալը անցնում է 1 մլրդ 200 մլն դոլարը: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Վրաստանը այս ցուցանիշով առնվազն 5 անգամ առաջ է Հայաստանից:
Անցած տարի Ռուսաստանից Վրաստան կատարված ներդրումների ծավալը գերազանցում է 60 մլն դոլարը, ինչն անհամեմատ ավելի է Ռուսաստանից Հայաստան կատարված ներդրումների ծավալից: Սա այն դեպքում, երբ Ռուսաստանը և Վրաստանը չունեն դիվանագիտական հարաբերություններ և գտնվում են փաստացի պատերազմական վիճակում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը