13 03 2019

ԱԺ-ում սպասվում է հերթական «էքշընը». «Հրապարակ»

ԱԺ-ում սպասվում է հերթական «էքշընը». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերը գրում է.

«Առաջիկայում ԱԺ-ում սպասվում է հերթական «էքշընը». օրենքով սահմանված կարգով` ՀՀ դատախազը պետք է իր տարեկան հաշվետվությունը ներկայացնի պառլամենտին։ Ե՞րբ կլինի դատախազի հաշվետվությունը՝ հարցրինք` պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանին։

«Տարեկան հաշվետվությունը դատախազը պարտավոր է ներկայացնել մինչև ապրիլի 1-ը. դեռ բավականին ժամանակ կա։ Այս պահին կարող եմ ասել, որ այն դեռ ԱԺ չի ներկայացվել»:

Ի դեպ, մեր տեղեկություններով, մարտի 19-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը «կհյուրընկալվի» ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում: Պատգամավորներն ուշի-ուշով նախապատրաստվում են այդ հանդիպմանը։ «Բավականին հարցեր են կուտակվել` սկսած Քոչարյան-Մայրապետյան-Մանվել Գրիգորյան, մինչև բանակ-գեներալիտետ և «հարակից» հարցեր»,- ասացին ԱԺ-ից:

Հնարավո՞ր է դա անում եք օդ բաց թողնելու, դատախազի հաղորդման սպասվող աղմուկի «հետքերը մաքրելու» համար։ «Բացարձակապես. հարցերն իսկապես կուտակվել են, դրանք պատասխաններ են պահանջում»: Իսկ հնարավո՞ր է դա նաև դատախազի փոփոխության նախապատրաստում է։ «Ո՛չ, իհարկե` ոչ»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ