13 03 2019

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ծրագիրը կիսատ է մնացել. «Հրապարակ»

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ծրագիրը կիսատ է մնացել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերը գրում է.

«Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման ժամանակ նախաձեռնել էր «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքը զբոսաշրջային գոտու վերածելու ծրագիրը: Ստեղծվել էր «Կումայրի վերածնունդ» ներդրումային հիմնադրամը, առաջին ներդրողն էլ ինքը՝ վարչապետն էր՝ կես միլիոն դոլար։

Մեծ շուքով բացվեց վերանորոգված Ռուսթավելի փողոցը: Սակայն այդքանով ամեն ինչ ավարտվել է, հեղափոխությունից հետո պրոցեսը կանգ է առել։ Գյումրիում հուսով են, որ ծրագիրը կընդգրկվի միջազգային ֆինանսավորմամբ իրականացվողների շարքում, և այդպես ավարտին կհասցվի հին Գյումրու վերակառուցման ծրագիրը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ