07 03 2019

Նախագահի՝ Բաղրամյան 26 տեղափոխվելուց առաջ նորոգել են այն․ «Ժողովուրդ»

Նախագահի՝ Բաղրամյան 26 տեղափոխվելուց առաջ նորոգել են այն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Ինչպես հայտնի է, նախագահի աշխատակազմը կրկին տեղափոխվել է իր հին նստավայր՝ Բաղրամյան 26՝ լքելով Մաշտոցի 47 հասցեում հատկացված վայրը: Եվ  ահա, ինչպես պնդում են «Ժո­ղովուրդ» օրաթերթի աղբյուրները, մինչև տեղափոխումը, ՀՀ նախագահ Ար­մեն Սարգսյանի հրահանգով այնտեղ վերանորոգման որոշակի աշխատանք­ներ են իրականացվել:

Մեկնաբանու­թյան համար դիմեցինք նախագահի օգ­նական Հասմիկ Պետրոսյանին, որը հաստատեց փաստը. «Այո, ինչ-որ աշ­խատանքներ իրականացվել են, սակայն նշեմ, որ Բաղրամյան 26-ում ուղղակի արվել է մասնակի կոսմետիկ վերանորո­գում»,-ասաց նա:

Հարցրինք՝ դա եղել է նախագահի աշխատասենյակո՞ւմ, տի­կին Պետրոսյանը բացասական պա­տասխան տվեց՝ ասելով. «Աշխատանք­ներ եղել են ընդհանուր շենքում, աշխա­տակիցների սենյակներում»: Նշենք, որ հիմա Ա. Սարգսյանը զբաղեցնում է նույն աշխատասենյակը, որը ժամանակին Սերժ Սարգսյանինն էր»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ