02 03 2019

ԿԳ նախարարը հրահանգել է նվիրատվությունները գաղտնի պահել․ «Փաստ»

ԿԳ նախարարը հրահանգել է նվիրատվությունները գաղտնի պահել․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Վերջին շրջանում ՀՀ հանրային դիսկուրսի ամենաշրջանառվող թոփ-թեմաներից գլխա­վորը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյա­նի գլխավորած հիմնադրամի շուրջ ծագած աղմուկն էր, որը հանրությունը քննարկեց ողջ մանրամասնությամբ:

Ի վերջո, հրապա­րակվեց նաև նվիրատուների ցուցակը, որ­տեղ կային նաև դպրոցներ: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ դպրոցների և ընդհան­րապես կրթական հաստատությունների նվի­րատվությունների գործում առանցքային դե­րակատարում է ունեցել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Բանն այն է, որ մի շարք կրթական հաստատություններ ցանկություն են հայտնել մասնակից դառնալ հիմնադրա­մին կատարվող նվիրատվություններին, ին­չը, բնականաբար, առանց նախարարի իմացության և թույլտվության չի եղել:

Վերջինս տվել է իր համաձայնությունը, սակայն, մեր աղբյուրի պնդմամբ, ներքին կարգով հորդո­րել է Երևանի քաղաքապետարանի ու մարզ­պետարանների կրթության վարչությունների պետերին, որ դպրոցների տնօրեննե­րին խիստ հրահանգավորեն, որ այդ տեղե­կատվությունը դպրոցներից դուրս չգա և հանրային քննարկման առարկա չդառնա»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ