«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ է ներկայացվելու ՏԻՄ լիազորությունները էականորեն սահմանափակող օրենսդրական նախաձեռնություն: Նման նախաձեռնության համար առիթ է հանդիսացել վերջին ՏԻՄ ընտրությունների ժամանակ իշխանությունների ձախողումը, որը աղերսներ չունի համապետական ընտրություններում արձանագրած շռնդալից հաջողության հետ:
Իսկ, օրինակ, Ուրցաձորի մերժված, հետո օրինական ընտրություններում կրկին հաղթած գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանի «դասը» հասկանալի ու ուսուցողական էր իշխանությունների համար:
Մեր աղբյուրի պնդմամբ, ՔՊ-ական մարզպետներից մեկն օրերս խոստովանել է, որ նոր օրինագծի հիմնական նպատակը ՏԻՄ ղեկավարների լիազորությունների կրճատումն է՝ միաժամանակ ցավ հայտնելով, որ ներկայիս օենսդրությամբ սահմանափակումներ կան, և մարզպետը չի կարող միջամտել ՏԻՄ աշխատանքներին:
Սակայն այս հարցի շուրջ կարծիքները միանման չեն. հենց կառավարությունում կան մարդիկ, որոնք վստահ են, որ նման օրինագիծը հետքայլ է եւ ուղղակի ապտակ ՏԻՄ համակարգին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը