01 03 2019

Մենք որևէ մեկից վախենալու չունենք. Վալերի Օսիպյան. «Ժողովուրդ»

Մենք որևէ մեկից վախենալու չունենք. Վալերի Օսիպյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամները երեկ հանդիպման էին հրավիրել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին: «Ժողովուրդ» օրաթերթին երեկ որոշ մանրամասներ են հայտնի դարձել ավելի քան երկու ժամ տևած հանդիպումից: Մասնավորապես, ի թիվս այլ հարցերի, Օսիպյանին հարցրել են կրիմինալի դեմ պայքարից, և պատգամավորներից մեկը բողոքել է, թե ոստիկանությունը վախենում է կրիմինալից, նրանց բռնելու փոխարեն հետները գործարքների են գնում: Ի պատասխան` Օսիպյանն ասել է, թե կրիմինալի նկատմամբ զրո հանդուրժողականություն է:

 Ավելի ուշ «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Օսիպյանը նշել է. «Ցույց տվեք մի ոստիկանի, որ վախենում է, ես կազատեմ իրեն ոստիկանությունից: Ես վստահեցնում եմ Ձեզ` ո՛չ Հայաստանի Հանրապետության ոստիկանապետը, ո՛չ էլ ամբողջ ոստիկանությունը, այս մեծ ընտանիքը, մենք վախենալու որևէ մեկից չունենք»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ