26 02 2019

Դավիթ Սանասարյանի գործերը լավ չեն․ «Իրատես»

Դավիթ Սանասարյանի գործերը լավ չեն․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե բոլոր դեպքերում ՊՎԾ-ի ղեկավար Դավիթ Սանասարյանի գործերն այնքան էլ այն չեն: Ավելին` չար լեզուները պնդում են. «Նրա նկատմամբ եթե անգամ հաղորդումներ էլ չներկայացվեն պատկան մարմիններ, ապա միեւնույն է, իր աշխատակիցների, տեղակալների դրսեւորած վարքագծի ոչ պատշաճ վերահսկողության համար ինքը եւս պատասխանատու է:

Ի դեպ, Վանեցյան-Սանասարյան հարաբերություններն առանձնապես աչքի չեն ընկնում ջերմությամբ: «Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ի դիալիզի հետ կապված պատմությունը իսկական սիզիֆյան քար է դարձել նորօրյա իշխանությունների համար. գլորում են «վեր», սակայն այն կրկին «վար» է իջնում, ու եթե պարզվի, որ փաստերն օդից վերցված չեն, դա կլինի այս իշխանությունների առաջին կոռուպցիոն «ռիսկը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ