23 02 2019

Գործադիրների հետ հանդիպումները՝ փորձնական պարապմունք «Իմ քայլ»-ի համար․ «Փաստ»

Գործադիրների հետ հանդիպումները՝ փորձնական պարապմունք «Իմ քայլ»-ի համար․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Վերջին ամսվա ընթացքում խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունը գործադիրի անդամներին «շարքով-կարգով» հրավիրում է Ազգային ժողով և փակ ձևաչափով երկար քննարկումներ ծավալում:

«Փաստ» օրաթերթի տեղեկություններով՝ նման հանձնարարություն տվել է վարչապետը՝ միաժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին հուշելով, որ նախաձեռնությունը կյանքի կոչվի օրենսդիրի «խողովակով»:

Ըստ տեղեկությունների՝ հանդիպումների ընթացքում բավականին զավեշտալի ու քննարկվող «թեմայից» դուրս հարցադրումներ են հնչում նորաթուխ ու անփորձ պատգամավորների կողմից, սակայն նախարարներին հանձնարարված է, որ անգամ ամենամառազմատիկ հարցերին լուրջ վերաբերվեն և տրվեն հստակ բացատրություններ:

Օրաթերթը պարզել է, որ սրանք յուրատեսակ փորձնական պարապմունքներ են, այսպես ասած՝  «տնային աշխատանք», պլենար նիստերից առաջ, որպեսզի ԱԺ-ի՝ ուղիղ եթերով հեռարձակվող նիստերի ժամանակ «լյապերը» գոնե շատ չլինեն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ