21 02 2019

Կոնսենսուս «պա բելառուսկի»․ ՀԱՊԿ կանոնակարգը կփոխե՞ն․ «Հրապարակ»

Կոնսենսուս «պա բելառուսկի»․ ՀԱՊԿ կանոնակարգը կփոխե՞ն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Բավականին հետաքրքիր իրադրություն է առաջացել Ռուսաստան-Բելառուս տանդեմում: Եթե նկատեցիք` Սոչիում Պուտին-Լուկաշենկո 2 օր տեւած բանակցություններից ոչ մի արտահոսք չեղավ։

Միայն Բատկան հարցին` որքանո՞վ եք պատրաստ միավորվել Ռուսաստանի հետ, մեկ նախադասությամբ պատասխանեց․ «Այնքանով, որքանով պատրաստ են ժողովուրդները», այսինքն` պատրաստ չենք»,- արձանագրեց մեր աղբյուրը:

Ինչքա՞ն կտեւի այդ սագան, չէ՞ որ դրանից կախված` ՀԱՊԿ քարտուղարի խնդիրը եւս մնում է օդում։ «Դե, հիմա Լուկաշենկոն սկսել է խաղեր տալ Արեւմուտքի հետ, Պուտինը համբերատար սպասում է. առջեւում Բելառուսի ընտրություններն են, եւ չի բացառվում, որ, Ուկրաինայի նման, Ռուսաստանը կտրուկ դնի` կա՛մ-կա՛մ»:

Բելառուսի ՀԱՊԿ քարտուղարի թեկնածու Զասն ասել է` կարող են հարցը լուծել առանց կոնսենսուսի, առանց Հայաստանի։ «Հնարավոր չէ նման բան՝ դա կլինի կոնսենսուս «պա բելառուսկի»` ավանտյուրա, որովհետեւ առանց կոնսենսուսի հարցը լուծելու համար եւս կոնսենսուս է պետք՝ ՀԱՊԿ կանոնակարգն է այդպես պահանջում։

Այսինքն, Հայաստանը պետք է իր համաձայնությունը տա, որ այդ հարցն առանց իրեն լուծվի, իսկ Հայաստանը նման համաձայնություն երբեք չի տա։ Մինչեւ ապրիլ հարցը պարզ կլինի։

Ի դեպ, քննարկվում է նաեւ ՀԱՊԿ կանոնակարգը փոխելու հարցը, այդ թվում եւ գլխավոր քարտուղարի անսպասելի հրաժարականի եւ մյուս դեպքերի մասով, չի բացառվում՝ խնդրի լուծման գնան հենց այդ ճանապարհով»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ