20 02 2019

Փաշինյանի թիմն ու Աստծո սպասավորները «յոլա չեն գնում»․ «Փաստ»

Փաշինյանի թիմն ու Աստծո սպասավորները «յոլա չեն գնում»․ «Փաստ»

«Փաստ»-ը գրել է․ ««Փաստ» օրաթերթի տեղեկություններով՝ նոր իշխանությունները յուրահատուկ դեմարշ են սկսել հոգևորականության դեմ, քանի որ, ըստ նրանց, եկեղեցականները նույնպես ասոցացվում են հին համակարգի հետ: Նոր իշխանություններն ամեն կերպ փորձում են եկեղեցու սպասավորներին պահել իրենց «բռում»:

Մեր աղբյուրների պնդմամբ՝ իշխանությունները մարզպետներին ու հավատարիմ համայնքապետներին հանձնարարել են «խոշորացույցով» հետևել տեղերում քահանաների աշխատանքին՝ հատկապես «տակից» փող աշխատելու հավանականությունը կանխելու համար:

Հատկանշականն այն է, որ եկեղեցու սպասավորներն իրենք էլ, մեղմ ասած, հեղափոխական կառավարիչների հանդեպ այդքան էլ բարյացակամ չեն: Ի դեպ, իշխանություններին զեկուցվել է, որ անցած խորհրդարանական ընտրություններին հոգևոր դասը սատարել է հիմնականում ՀՀԿ–ին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ