19 02 2019

Արսեն Թորոսյանը պետության հաշվին «ջրում է սեփական ծառը»․ «Հրապարակ»

Արսեն Թորոսյանը պետության հաշվին «ջրում է սեփական ծառը»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին առողջապահության նախարարությունում 2019-ի պետպատվերի պայմանագրերն են կնքում։ Հետաքրքիր է, թե Արսեն Թորոսյանն ինչպես է պատրաստվում կազմակերպել «անվճար եւ արտոնյալ պայմաններով բուժօգնությունը»։

Շատ ուշագրավ տվյալներ հայտնաբերեցինք ԱՆ կայքում։ Ամենամեծ պատվերն իջեցվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնին, որը, ինչպես գիտենք, պատկանում է նախկին իշխանությունների սիրելի օլիգարխին՝ Սամվել Ալեքսանյանին։ Եթե 2018-ին նա ստացել է 1 միլիարդ 579 միլիոնի պատվեր, ապա 2019-ին դա կրկնապատկվել է՝ 2 միլիարդ 641 միլիոն։ Կրճատվել է «Նորք-Մարաշ» սրտաբանականի պետպատվերը՝ 1 միլիարդ 46 միլիոնից դառնալով 941 միլիոն։

Բայց ամենաուշագրավն Արսեն Թորոսյանի կողմից «սեփական ծառը ջրելու» մղումն է՝ նա կրկնապատկել է իր «Միբս» ՍՊԸ-ին տրվող պետական ֆինանսավորումը, որն ընդամենը ՄՌՏ ծառայություններ է մատուցում․ եթե 2018-ին այն կազմել է ընդամենը 25 միլիոն դրամ, ապա 2019-ին 57 միլիոն 37 հազար կստանա։

Ի դեպ, նույնն արեց ժամանակին նաեւ Լեւոն Ալթունյանը՝ իր «Վարդանանց» կլինիկայի պետպատվերն ավելացնելով։ Մեզ հետ զրույցում «Աստղիկի» մասին առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանն ասաց, որ թվերը չի հիշում, պետք է նայել, թե որ ծրագրերով է աճել․ «Մենք նոր ուռուցքաբանական վիրահատությունների ծրագիր ենք սկսել, «Աստղիկն» իրականացնում է հեմոդիալիզի ծառայություններ, ծննդօգնություններ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ