15 02 2019

Վարչապետի ընտանիքի պաշտոնավոր բարեկամները շատանում են․ «Իրավունք»

Վարչապետի ընտանիքի պաշտոնավոր բարեկամները շատանում են․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Օրերս մամուլում տարածվեց տեղեկություն, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի որդին նշանակվել է Երեւանի կայազորի զինվորական դատախազ: Չնայած երիտասարդ տարիքին, Մաշադյան կրտսերն արդեն միլիոնատեր է, թեպետ հայրը մշտապես եղել է պետական պաշտոնյա, իսկ ինքը՝ դեռեւս 23 տարեկան է եւ եւս եղել է պետական աշխատանքի:

Ինչեւէ, ոչ ավել, ոչ պակաս պաշտոնը ստանձնելու պահին Հ. Մաշադյանը հայտարարագրել է 12 մլն դրամ, 130 հազար դոլար եւ Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենա:

Թե ինչպես են Մաշադյանները սրընթաց պաշտոնների հասնում նոր իշխանությունների օրոք, բավական ուշագրավ է: Շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը եւ Ռաֆիկ Մաշադյանը բարեկամներ են, ավելի կոնկրետ՝ նրանց մայրերը մորաքրոջ աղջիկներ են:

Եվ եթե Ն. Փաշինյանի բարեկամներն այսօր խորհրդարանում են, լիովին «արդար» է, որ Ա. Հակոբյանի բարեկամներն էլ լինեն ՊԵԿ-ում եւ այլ պաշտոններում:

Իսկ ոչ վաղ անցյալում այսօր իշխանության եկած մարդիկ ասում էին, թե վերջ է դրվելու պետական համակարգում ծանոթ-խնամի-բարեկամ շղթային»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ