14 02 2019

«Հուժկու» հարված. իշխանության խեղճությունը. Hayeli.am

«Հուժկու» հարված. իշխանության խեղճությունը. Hayeli.am

Hayeli.am-ը գրում է.

«ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրվել` խոշոր չափի կաշառք ստանալու հոդվածով։ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է քաղաքացի Սիլվա Համբարձումյանի կողմից կատարված՝ ենթադրյալ կաշառք տալու հայտարարությանը:

Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1»-ի գործով՝ սահմանադրական կարգը տապալելու դրվագով: Դեռեւս անցած տարվա հուլիս ամսվանից Քոչարյանի գործով դատական գործընթացներ են սկսվել, երկրորդ նախագահին մեկ կալանավորում են, մեկ բաց թողնում: Նրա փաստաբանական խումբն այս ամիսներին ապացուցել գործի անհիմն լինելը, ինչի վկայությունն է նաեւ, որ որոշ տեղեկություններով՝ դատավորները չեն ցանկանում քննել այս գործը,քանզի հասկանում են, որ հետագայում ամոթալի իրողության առջեւ են կանգնելու եւ վաղ թե ուշ ճշմարտությունը ջրի երես է դուրս գալու: Արդեն ամիսներ շարունակ դատարանը չի ապացուցում Քոչարյանի մեղքը ու հիմա նոր մեղադրանք է առաջադրվում: Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելը վկայում է այն մասին, որ Մարտի 1-ի, գործը իրոք «ջուր է», և գործող վարչախումբը որոշել է նոր սյուժեով կրկին առաջնորդվել քաղաքական շարժառիթներով։

Իսկ առավել զավեշտալին այն է, որ այս իշխանությունը փաստորեն մնացել է ալամ աշխարհի կաշառատու Սիլվա Համբարձումյանի հույսին: Ով մոռացել է, հիշեցնենք, որ թավշյա հեղափոխությունից հետո բացահայտվեց, որ այս տիկինը կաշառք է տվել գրեթե բոլոր նախկին պաշտոնյաներին՝ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր , բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին, Սամվել Մայրապետյանին, Արմեն Գեւորգյանի, Վարդան Օսկանյանին և այլոց, համենայն դեպքս տիկինը օրումեջ հայտարարություններ է անում ու ասում, թե այսինչ պաշտոնյային կաշառք է տվել: Որ այս կնոջ գործելաոճը հեռու է բարոյական կոչվելուց, դա հասկացել են շատերը:Քանզի չի կարելի այսօր կաշառք տալ, դիվիդենդներ քաղել դրանից, իսկ տարիներ անց փուռը տալ նրան, ով այդ կաշառքով քո գործն է առաջ գցել: Եվ այս հարցում հավասարապես մեղսակից են թե կաշառատուն ի դեմս Սիլվա Համբարձումյանի, թե կաշառակերը: Բայց զավեշտը սրանով չի վերջանում, պարզվում է՝ սա այն եզակի դեպքն է, որբ տիկին կաշառատուն նույնիսկ չի խոստովանում, որ ինքը կաշառք է տվել Ռոբերտ Քոչարյանին կամ նրա դեմ ցուցմունք է տվել:

Սիլվա Համբարձումյանը ասել է, որ անցած տարվա հոկտեմբերին են իրեն կանչել Մարտի 1-ի գործով ցուցմունք տալու, սակայն ինքը միայն ասել է, որ իր կամքով 2 միլոն տվել է Սամվել Մայրապետյանին, որպեսզի վերեւների մոտ իր հարցերի լուծի եւ ինքը հանգիստ հանքեր շահագործի: «Մայրապետյան Սամվելին փոխանցել եմ, որ ինքն էլ փոխանցի վերադասին, որ ինձ չխանգարեն։ Բայց ես անձամբ ոչ մեկի անուն չեմ տվել, բացի Մայրապետյան Սամվելից»։

Հիշեցնենք, որ Մայրապետյանը Քոչարյանի մտերիմներից է եւ կաշառատու տիկնոջ շուրթերից լսելով Մայրապետյանի անունը իշխանությունները ոգեւորվել են, թե կարելի է նոր գործ սարքել Քոչարյանի գլխին: Իրականում նրանց անհեռատես ու ծանծաղ գործելաոճը ավելի է մաքրում Ռոբերտ Քոչարյանին, ինչի վկայությունը Համբարձումյանի սուխոյ ատկազն է: Եւ պարզ է դառնում, որ երկրորդ նախագահը քաղաքական ու անձնական վրեժխնդրության թիրախ է դառնում ու առաջիկա տարիներին իշխանությունը բանուգործ թողած նման շիծու մեղադրանքներով փորձելու է վերջինիս անվանարկել, չեզոքացնել քաղաքական վտանգը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ