06 02 2019

ՀՀ կառավարության դեմ ՄԻԵԴ հայցերի հո՞սք կլինի․ Սպուտնիկ Արմենիա

ՀՀ կառավարության դեմ ՄԻԵԴ հայցերի հո՞սք կլինի․ Սպուտնիկ Արմենիա

Հայաստանում աղմկահարույց քրեական գործերը հանգեցրին նրան, որ ՄԻԵԴ–ում կարող է աճել ՀՀ կառավարության դեմ ներկայացրած դատական հայցերի քանակը։ Այսպես, օրինակ, ՄԻԵԴ դիմելու մտադրության մասին են հայտնում կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գեներալ Մանվել Գրիգորյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի  Խաչատուրովի փաստաբանները։ Ոչ պակաս աղմկահարույց գործեր կան, որոնցով անցնող անձինք դեռ ՄԻԵԴ–ի դռները չեն ծեծել, սակայն որևէ երաշխիք չկա, որ չեն անի դա ապագայում։ Այս կապակցությամբ օրինաչափ հարց է ծագում, արդյո՞ք այս հայցերը չեն բերի հեղինակության նոր կորստի և ֆինանսական ծախսերի ՀՀ կառավարության համար։

Հարցի պատասխանը Սպուտնիկ Արմենիան փորձել է ստանալ հայտնի իրավաբան Արա Ղազարյանից։ Վերջինս անձամբ բազմիցս պաշտպանել է ՀՀ քաղաքացիների շահերը Եվրոպական դատարանում։

Նրա խոսքով` ՄԻԵԴ–ում Հայաստանի դեմ հայցերի քանակը վերջին շրջանում առանձնակի չի փոխվել։ Ընդ որում, որքան էլ տարօրինակ հնչի, դրական առումով փոփոխություններ ևս չկան։ ՀՀ քաղաքացիների իրավունքները շարունակում են ոտնահարվել։ Այդ առումով հազիվ թե պետք է դիտարկել աղմկահարույց քրգործերն ու ՄԻԵԴ հետագա դիմումները որպես ինչ–որ սպառնալիք։ Նման հայցերը սովորական են, բազմաթիվ երկրների քաղաքացիներ դիմում են եվրոպական ատյաններ սեփական իրավունքները պաշտպանելու նպատակով։

«Բացի այդ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո քիչ ժամանակ է անցել, դատելու համար, թե արդյո՞ք  ՀՀ քաղաքացիների կողմից հայցադիմումների քանակն ավելացել թե նվազել է», – նշել է նա Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Ընդ որում` իհարկե  աղմկահարույց քրեական գործերի վերաբերյալ պետական կառույցների հանրային հայտարարություններն ու գործողությունները որոշակի մտահոգություն են առաջացնում եվրոպացի գործընկերների մոտ։ Ղազարյանն այս համատեքստում հղում է արել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի զեկույցին, որում նա, խոսելով մարտի 1-ի իրադարձությունների հետաքննության մասին, ընդգծում էր գործընթացի պատշաճ կատարման անհրաժեշտությունը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք Սպուտնիկ Արմենիայում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ