31 01 2019

«Գազպրոմ»-ում սկսել են մնացորդ կոպեկները հաշվել․ «168 Ժամ»

«Գազպրոմ»-ում սկսել են մնացորդ կոպեկները հաշվել․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Օրերս «Գազպրոմ Արմենիա» ընկերության տարածքային բոլոր գրասենյակներում մեկ առ մեկ ժողով է հրավիրվել և հայտարարվել է, որ Ռուսաստանից Հայաստանին գազի վաճառքի գնի փոփոխության արդյունքում նոր իրավիճակ է ստեղծվել ընկերությունում: Ղեկավար կազմի ցուցումով հայտարարվել է, թե քանի որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Հայաստանում այլևս վնասով է աշխատում, իրենք հարկադրված են տեսուչների համար աշխատանքային նոր ռեժիմ սահմանել, մինչև Փաշինյան-Պուտին բանակցություններում սպասարկվող գազի գնի վերաբերյալ հստակություն կլինի:

Իսկ նոր ռեժիմը նշանակում է՝ կրկնակի բաժանորդների ցուցակների վերանայում. յուրաքանչյուր ամսվա երկրորդ կեսին, երբ ազգաբնակչությունը մարում է սպառած գազի վարձերը, տեսուչները պարտավոր են վերջնական ցուցակներում զտել մնացորդ թողած բաժանորդների ցանկը և վերադառնալ տուն առ տուն՝ պահանջելու կոպեկներով մնացորդը:

Ի դեպ, սրանք հիմնականում այն բաժանորդներն են, ովքեր վճարումներն անում են Telcell ապարատների միջոցով և թղթադրամներով մուտք անելիս՝ զլանում են կոպեկներով մնացորդ հարյուր դրամները վճարել: Պարզվում է՝ այս դրամների հանրագումարն էական նշանակություն ունի այսօր «Գազպրոմ Արմենիա» ընկերության համար:

Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 31-ին ավարտվել է Ռուսաստանից մատակարարվող գազի գնի վերաբերյալ պայմանագիրը, և հունվարի 1-ից 1 խմ-ի համար 15 դոլարով թանկացած գազի ծախսը ռուսական կողմը որոշել է կոմպենսացնել ստացած եկամտի հաշվին, մինչև կողմերը նոր պայմանագիր կկնքեն:

Ի դեպ, տեղեկացնենք, որ կոմունալ վճարումների դեպքում մինչև հազար դրամի հասնող մնացորդն իրականում արձանագրվում է անձի վարկային պատմության էջերում՝ աքռայում, ինչը կարող է խոչընդոտող հանգամանք լինել բանկային գործարքների և այլ դեպքերում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ