«Հրապարակ» թերթը գրում է.
«Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը երեկ ասուլիսում ներկայացրել է իրենց 6-ամսյա աշխատանքը, որը գիտական շրջանակները բացասական են գնահատում։
Նա այս ընթացքում վերացրել է մասնագիտական մշտական խորհուրդները, ատենախոսություն պաշտպանողներին իրավունք է տվել, որ իրենք կազմեն փորձագետների եւ խորհուրդների ցանկը, վերանայել է ԲՈԿ-ի կողմից «ընդունելի» համարվող պարբերականների ցանկը՝ կամայականորեն հանելով որոշ անուններ, մի մասի համար էլ սահմանելով «ընդունելի վերապահումով» անհեթեթ ձևակերպումը։
Բայց ամենակարեւորը՝ տարեվերջին պարգևատրել է ԲՈԿ աշխատակազմին: Ճիշտ է՝ իրեն չի պարգեւատրել, բայց ԱԻՆ-ից ԲՈԿ տեղափոխված և գործից գլուխ չհանող իր տեղակալին «180 տոկոսի չափով պարգևավճար» է տվել, «որովհետեւ նա հիմնարկի միակ աշխատողն էր, որ առավոտյան 8:30-ից գալիս էր աշխատանքի և ամբողջ օրը նվիրվում աշխատանքին»։ Տեղակալը 390 հազար դրամ աշխատավարձ է ստանում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը