«Հրապարակ»-ը գրել է. «Մեր տեղեկություններով՝ Եվրոպական Միությունը պատրաստվում է կառավարությանը կից բարձրաստիճան խորհրդատուների խորհուրդ ստեղծել՝ եվրոպական առաջատար մասնագետներից:
«Ըստ ամենայնի՝ ԵՄ-ն մտավախություն ունի, որ այսպես շարունակվելու դեպքում ՀՀ իշխանությունները ֆիասկո կգրանցեն ԵՄ-Հայաստան համաձայնագրի ժամանակին կյանքի կոչելու հարցում, որովհետև կոմպետենցիայի պակաս ունեն, և ջուրը կլցվի ողջ աշխատանքը՝ բարեփոխումների ընթացքի, նախատեսված պայմանավորվածությունների, ստանձնած պարտավորությունների մասով»,- ասաց կառավարության մեր աղբյուրը: Իսկ գուցե իշխանությունը մտածված է դանդաղեցնում այդ ընթացքը, որովհետև շատ հարցերի հետ կապված՝ անհանգստություններ ունեն Ռուսաստանից: «Չեմ բացառում, դա էլ կա, այնուհանդերձ, կարծում եմ՝ կառավարությունը վերջնական համաձայնություն հաստատ կտա, և խորհուրդը կգործի:
Ի դեպ, Տիգրան Սարգսյանի կառավարությանը կից նույնպես համանման փորձագետների խումբ էր գործում, բայց ոչ այսքան ներկայացուցչական, նրանք նախապատրաստում էին ասոցացման համաձայնագիրը, սակայն երբ չստորագրվեց, թողեցին-գնացին: Այս խորհրդի պլանկան շատ բարձր է»,- ասաց մեր աղբյուրը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը