«Իրավունք» թերթը գրում է. «Գործարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն արդեն տեւական ժամանակ է իրեն պատկանող սուպերմարկետներում Նիկոլ Փաշինյանի նկարով «Վարչապետ», «Դուխով» անվանումներով օղիներ եւ «Նիկոլ» կոնֆետներ է վաճառում:
Եվ մինչ սոցցանցերում այս ամենի շուրջ անեկդոտներ եւ պատմում, պարզվում է՝ նոր իշխանությունները բավական շոյվել են այս ամենից, եւ Ս. Ալեքսանյանի ջանքերը տվել են իր դրական արդյունքները:
ՀՀ հարկային ծառայությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, պարզվում է՝ Սամվել Ալեքսանյանը սկսել է ավելի քիչ պետական հարկ վճարել, քան վճարում էր նախորդ տարիներին՝ նախկին իշխանությունների օրոք:
Փաստորեն, հեղափոխությունը ում-ում, բայց այսօրվա իշխանությունների կողմից ամենաքննադատված ու օլիգարխ համարվող Ալեքսանյանի համար խիստ արդյունավետ եղավ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը