«Հրապարակ»-ը գրում է․ «Իրեն և մարզպետարանի աշխատակիցներին պարգևատրելու գայթակղությունից զերծ չի մնացել նաև Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը: Եվ չնայած նա հոկտեմբերին է նշանակվել, սակայն դեկտեմբերի վերջին իրեն և մեկ ամիս աշխատած իր խորհրդական-օգնականներին պարգևատրել է աշխատավարձի 100 տոկոսի չափով: Սակայն, մեր տեղեկություններով, հորդորել է, որ այդ հրամանը չտեղադրվի մարզպետարանի կայքում: Երեկ մարզպետից հնարավոր չեղավ մեկնաբանություն վերցնել՝ ողջ օրը չպատասխանեց զանգերին, իսկ երբ պատասխանեց, մուննաթ եկավ, թե ինչու ենք իրեն խանգարում խորհրդակցություն անել:
Փոխարենը տեղակալը՝ ԲՀԿ-ական Արծվիկ Նիկողոսյանը հաստատեց, որ մարզպետը պարգևատրել է մեկ ամբողջ աշխատավարձի չափով. «Գիտեմ նաև, որ մեր վարչապետը պահանջել է բոլոր պարգևատրվողների ցանկը, կարող եք մնացածների մասին իրենցից պարզել»»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը