18 01 2019

Ֆունկցիաները հարմարեցնում են նախագահներին․ «Հրապարակ»

Ֆունկցիաները հարմարեցնում են նախագահներին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ԱԺ հանձնաժողովների ֆունկցիանե­րում բավականին լուրջ տեղաշարժեր են կատարվել: Օրինակ՝ բավականին կրճատվել են Արտաքին հարաբերու­թյունների մշտական հանձնաժողովի գործառույթները:

«Պատճառը հանձնա­ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի անփորձությունն է, որը հատկապես երևան եկավ հանձնաժողովի նախկին ղեկավար Արմեն Աշոտյանի հետ բանա­վեճի ժամանակ: Այսօր արդեն արտաքին հարաբերությունների հանձնաժողովից «օտարվել» են մի շարք կարևորագույն ոլորտներ, եթե նախկինում ԵՄ-Հայաստան համաձայնագրի աշխատանքները համակարգում էին Արտաքին կապերն ու եվրաինտեգրումը՝  արտաքին կապե­րի գլխադասությամբ, ապա հիմա, ԱԺ որոշմամբ, CEPA-ն ամբողջությամբ ան­ցել է Եվրաինտեգրման հանձնաժողովի իրավասության ներքո:

Եվրասիականը և ռեգիոնալ ուղղությունը նույնպես հա­նել են արտաքին հարաբերություններից, առանձին հանձնաժողով են ստեղծում: Հաջորդը սփյուռքի հետ կապերի կանո­նակարգումն էր, որն արտաքին հարաբե­րություններն էր իրականացնում, հիմա այն տարել են Գիտության և կրթության հանձնաժողովի տակ»,- ասաց «Իմ քայլի» ներկայացուցիչը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ