18 01 2019

«Սուպերնախարարի» 11-օրյա «սուպերգործուղումը»․ «Հրապարակ»

«Սուպերնախարարի» 11-օրյա «սուպերգործուղումը»․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ինչպես իր առաջին պաշտոնամուտը, այնպես էլ սպասվող «սուպերնախարարության» նորամուտը ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն անցկացնում է դրսում:

Այս օրերին, երբ ձևավորվում է հայոց նոր կառավարությունը, գրվում է նոր ծրագիրը, Արայիկ Հարությունյանը մեկնել է ԱՄՆ` Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում մասնակցելու ամերիկահայ ճարտարապետների ու  գիտնականների համագումարին: Սուպերնախարարի սուպերգործուղումը կտևի 11 օր, ԱՄՆ-ից նա գործուղման կմեկնի նաև Մեծ Բրիտանիա:

Հիշեցնենք` մայիսին նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը, որը մետրոյով էր գործի գնում, հայտարարել էր` գործուղումները պետք է կրճատել, «գործուղումն էքսկուրսիա չէ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ