«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, 2008թ. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի հարցաքննությունից:
Մասնավորապես, թերթին հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը հիմնականում Սեյրան Օհանյանին հարցեր է տվել 0038 գաղտնի հրամանի հետ կապված: Նախաքննական մարմինը` ի դեմս Հատուկ Քննչական ծառայության, բավարարված է Սեյրան Օհանյանի տրված ցուցմունքներից: Ասել է թե` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը , որը 2008 մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը, այնպիսի ցուցմունքներ է տվել, որոնք օգնել են նախաքննական մարմնին գործի հետագա դրական ընթացքը ապահովելու համար։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը