17 01 2019

ԲՀԿ-ին «վտարում են» աշխատասենյակներից․ «Հրապարակ»

ԲՀԿ-ին «վտարում են» աշխատասենյակներից․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Նոր իշխանությունը ԲՀԿ-ին «վտարում» է խորհրդարանի նոր կորպուսի իրենց նախկին աշխատասենյակներից, որտեղ այսուհետ նստելու են «Իմ քայլի» պատգամավորները, բացառությամբ այն հանձնաժողովների նախագահների ու տեղակալների, որոնց աշխատասենյակները տեղակայված են այդ կորպուսում: 

Դրանք, որպես կանոն, 2-3 սենյականոց աշխատասենյակներ են, որտեղ հնարավոր է երբեմն մինի-նիստեր հրավիրել: Իսկ ԲՀԿ-ականներն ամբողջությամբ կտեղափոխվեն դահլիճի մի կողմը՝ Ծառուկյանի ու ԲՀԿ խմբակցության աշխատասենյակների հատված, որտեղ գտնվում էին նաև նախորդ գումարման գեներալների սենյակները: Մանվել Գրիգորյանի երկսենյականոցն էլ բաժին է հասել ոչ թե Վարդան Ղուկասյանին, այլ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ էդուարդ Բաբայանին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ