16 01 2019

Փաստաբանին վիրավորելը կքրեականացվի․ «Ժամանակ»

Փաստաբանին վիրավորելը կքրեականացվի․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստվում է քրեականացնել փաստաբանին վիրավորելը կամ սպառնալը: Մասնավորապես, կառավարությունն առաջարկում է Քրեական օրենսգրքում ավելացնել Փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը կամ կապված նրա լիազորությունների իրականացման հետ՝ վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը կամ սպառնալը վերնագրով հոդված:

Նման փոփոխության իրականացումը պայմանավորված է Մանվել Գրիգորյանի փաստաբանի հասցեին վերջերս հնչած վիրավորանքներով և սպառնալիքներով:

Հիշեցնենք, որ նախորդ խորհրդարանն էլ քրեականացրեց բժիշկներին վիրավորելը կամ սպառնալը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ