10 01 2019

Ո՞վ է Ռոբերտ Քոչարյանի գործով քննիչը․ «Հրապարակ»

Ո՞վ է Ռոբերտ Քոչարյանի գործով քննիչը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ « Ուշագրավ տեղեկություն ստացանք ՀՔԾ-ում քնվող Ռոբերտ Քոչարյանի գործով քննչական խմբի ղեկավարի մասին։ Պարզվում է՝ քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի կուրսընկերն է։ Նրանք միասին են սովորել և ավարտվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ Ստացվում է՝ Քոչարյանի որդու կուրսեցին քննում է Քոչարյանի գործը՝ նրան մեղադրելով սահմանադրական կարգը տապալելու մեջ, որի համար այսօր Քոչարյանը կալանավորված է։ Այստեղ հարց է առաջանում՝ արդյոք ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը տեղյա՞կ է, թե ով է ղեկավարում Քոչարյանի գործով քննչական խումբը և այստեղ չկա՞, արդյոք, շահերի բախում։

Մենք կապ հաստատեցինք Հրաչ Մուշեղյանի հետ, ով մեր հարցը լսելուն պես՝ զարմացավ և անակնկալի եկավ․ «Այդպիսի ինֆորմացիա Ձեզ որտեղի՞ց, որ հարց եք տալիս»։Հրաչ Մուշեղյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց լուրը, փոխարենը որոշեց այս «բարդ» հարցի պատասխանը գցել ՀՔԾ մամուլի ծառայության վրա։

ՀՔԾ մամուլի ծառայությունից էլ այս հարցին ի պատասխան՝ ասացին․ «Մենք մեր քննիչների վերաբերյալ անձնական բնույթի տեղեկատվություն չենք տրամադրում»։ Ստացվում է, որ քննիչի մասնագիտական կրթության մասին տեղեկատվությունը այնքան անձնական բնույթի է, որ ռազմական գաղտնիքի նման՝ չի հրապարակվում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ