«Ժողովուրդ»-ը գրում է․ «ՀՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավորների հետ վերջնահաշվարկ կատարվելու է: Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, նշեցին ԱԺ աշխատակազմից:
Միեւնույն ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել` խնդրելով տրամադրել ՀՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավորների հերթական ու արտահերթ նիստերից, հանձնաժողովների նիստերից անհարգելի բացակայությունների համար աշխատավարձերից պահված գումարի չափը:
Ամենաշատ անհարգելի բացականեր ունեցող պատգամավորը «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Իշխան Զաքարյանն է. նա ունի 40 բացակա, եւ նրա աշխատավարձից, ընդհանուր առմամբ, պահվել է 1 մլն 244 հազար 503 դրամ: Երկրորդ ամենաշատ բացակայած պատգամավորը Կարեն Կարապետյանն է` 27 բացակայով եւ 780 հազար 759 դրամ պահված գումարով: Եվ մի քանի տարի առաջին հորիզոնականում գտնվող Գագիկ Ծառուկյանն այս անգամ միայն երրորդն է` 26 բացակայով եւ 751 հազար 583 դրամ պահված գումարով:
Այլ բացականերին ներկայացնում ենք ստորեւ.
Արթուր Մանուկյան` 23 բացակա, 695 հազար 068 դրամ
Մելիք Մանուկյան` 21 բացակա, 687 հազար 905 դրամ,
Միհրան Պողոսյան` 21 բացակա, 655 հազար 012 դրամ,
Վահան Կարապետյան` 27 բացակա, 780 հազար 579 դրամ,
Սամվել Ալեքսանյան` 19 բացակա, 621 հազար 477 դրամ,
Սասուն Միքայելյան` 18 բացակա, 581 հազար 272 դրամ,
Սեյրան Սարոյան` 15 բացակա, 454 հազար 372 դրամ,
Արարատ Զուրաբյան` 13 բացակա, 421 հազար 327 դրամ,
Արման Սահակյան` 13 բացակա, 419 հազար 625 դրամ,
Աշոտ Արսենյան` 12 բացակա, 339 հազար 305 դրամ,
Արտակ Սարգսյան` 11 բացակա, 363 հազար 719 դրամ,
Մանվել Գրիգորյան` 9 բացակա, 287 հազար 367 դրամ
Արկադի Համբարձումյան` 8 բացակա, 232 հազար 087 դրամ,
Արգամ Աբրահամյան` 7 բացակա, 222 հազար 850 դրամ,
Հակոբ Բեգլարյան` 7 բացակա, 199 հազար 703 դրամ»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը