29 12 2018

Մեկի համար սիրո և համերաշխության, մյուսի համար՝ սպառնալիքների տարի․ «Հրապարակ»

Մեկի համար սիրո և համերաշխության, մյուսի համար՝ սպառնալիքների տարի․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ինչպիսի՞ն էր 2018-ը։ Մեկի համար այն հեղափոխության ու հաղթանակի, մյուսի համար՝ պարտության եւ կորուստների տարի էր։ Մեկի համար այն սիրո եւ համերաշխության, մյուսի համար՝ հալածանքների ու սպառնալիքների տարի էր։ Մեկը հասավ իր երազանքին՝ Սերժ Սարգսյանին տեսավ պաշտոնաթող, Ռոբերտ Քոչարյանին՝ բանտում, մյուսն իր սեւ օրն է համարում այն օրը, երբ վարչապետի աթոռին նստեց Նիկոլ Փաշինյանը։

Հանրության մի մասը հպարտ է իր հաջողությամբ եւ ձեռքբերումներով, մյուսները «մտահոգ» են երկրի ապագայով։ Մարդկանց կենցաղում, սոցիալական վիճակում գրեթե ոչինչ չի փոխվել, բայց նրանց մի մեծ հատված պատրաստ է կրել այդ զրկանքները՝ «հանուն լուսավոր ապագայի»։ 2018-ին իշխանության եկած քաղաքական ուժը կարդարացնի՞ արդյոք հանրային հույսերը եւ կառաջնորդի՞ մեզ դեպի պայծառ ապագա՝ կերեւա առաջիկայում։ Մոսկվան էլ մի օրում չի կառուցվել։ Հուսանք եւ սպասենք, որ 2019-ը տնտեսական հաջողությունների եւ վերելքների տարի է լինելու»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ