26 12 2018

Նախկին ու ներկա իշխանությունները նույն ֆիտնես ակումբում են. «Հրապարակ»

Նախկին ու ներկա իշխանությունները նույն ֆիտնես ակումբում են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գոլդ Ջիմ» առողջարարական համալիրը թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների նախընտրած ֆիտնես ակումբն է, որի կոլեկտիվը մեկ մարդու նման հեղափոխական է եղել: Համալիրի ծառայություններից օգտվում էր ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը` VIP փաթեթից, որի գինը 1 միլիոն 200 հազար դրամ էր:

4 տարի շարունակ նույն ակումբի «հաճախորդ» է եղել նաեւ քաղակտիվիստ, այսօր արդեն ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը պարապել է «հասարակ մահկանացուների» համար նախատեսված սրահներում, սակայն տեւական ժամանակ է` շքեղ ծառայողական ավտոմեքենայով համալիր գնացող ԱԱԾ քարտուղարն արդեն օգտվում է թանկարժեք VIP փաթեթից՝ «սպա սրահներից դուրս չի գալիս»։ Եվ հեղափոխությանն ակտիվ մասնակցած կոլեկտիվը հիացած չէ դրանով»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ