22 12 2018

Խոշոր չափով վառելիք են յուրացրել․ «Ժողովուրդ»

Խոշոր չափով վառելիք են յուրացրել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քրեական գործեր են հարուցվել՝ իրավապահ համակար­գում դիզվառելիքի յուրացումների հետ կապված: Մասնավորապես, թավշյա հեղափոխությունից հե­տո իրավապահ համակարգի մի շարք աշխատակիցներ բողոք են ներկայացրել՝ պնդելով, թե դիզվառելիքը, որ պետք է տրվեր մարզեր գործուղումների, նաև Երևանում ծառայողական անհրաժեշտությունից ելնելով տե­ղաշարժվելու համար, իրականում չի տրամադրվել:

Ու հիմա քրեական գործ է հարուցվել պարզելու համար, որ գերատեսչությունների տրամադրված դիզվառելիքը նպատակին չի ծառայել: Նկատենք, որ այս խնդիրը նոր չէ. տարիներ շարունակ ոստիկանները, քննիչները մասնավոր զրույցներում չեն թաքցրել, որ իրենք ստիպված են մարզեր գործուղումների գնալ սեփական միջոցների հաշվին: Սակայն նախկին իշխանությունների օրոք շատե­րը խնդիրների մասին չեն բարձրաձայնել, չեն բողոքել՝ վախենալով հաշվեհարդարներից»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ