21 12 2018

Թանդիլյանի թեկնածության պատճառով ԲՀԿ-ում խուճապ է․ «Հրապարակ»

Թանդիլյանի թեկնածության պատճառով ԲՀԿ-ում խուճապ է․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ ««Լուսավոր Հայաստան» կու­սակցության կողմից ԱԺ փոխ­նախագահի պաշտոնի համար Մանե Թանդիլյանի թեկնածու­թյան առաջադրման որոշումը խուճապ է առաջացրել ԲՀԿ-ում, որտեղ համարում էին, թե այդ տեղը իրենցն է՝ ավելի մեծաթիվ խմբակցություն լինելու հիմնավորմամբ: 

Մինչդեռ Սահմանադ­րության 104-րդ հոդվածի 1-ին կետում ասվում է. «Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազ­գային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալ­ներից մեկն ընտրվում է ընդդի­մադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգա­մավորների թվից»:   

ԲՀԿ-ում հասկանում են, որ եթե թեկնա­ծու առաջադրեն և´ իրենք, և´ ԼՀԿ-ն, ապա «Իմ քայլը» խմբակ­ցությունը նախապատվությունը կտա ԼՀԿ թեկնածու Մանե Թանդիլյանին՝ դրանով նվաստաց­նելով և իզգոյացնելով ԲՀԿ-ին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ