«Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը «Քաղպայմանագրի» անդամներին եւ իր թիմակիցներին խստիվ զգուշացրել է՝ եթե իմանամ իրար դեմ նյութեր եք պատվիրում, ֆեյքերով իրար դեմ աշխատում, նման մարդիկ մեզ հետ գնալու ճանապարհ չունեն։
Բայց ինտրիգների ու ֆեյքային պատերազմների միջոցով ասպարեզում հայտնված մարդկանց համար իրենց սովորույթներից հրաժարվելն այնքան էլ հեշտ չէ։ Այդ գործում ամենից հմուտն առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է, ում լծակներն ավելի մեծ են, իսկ Ֆեյսբուքում «աշխատողների» քանակը՝ ավելի շատ։ Ավելին, անգամ նրա կինն է ֆեյսբուքյան ակտիվիստ եւ հատկապես «Հրապարակի» դեմ ստատուսներ գրելու հանդեպ մեծ սեր ունի։
Նա երեկ մեզ «պատասխանատվության» դասեր էր տվել իր էջում՝ մոռանալով, որ առաջին փոխվարչապետի, ապագայում ԱԺ նախագահի կին լինելն է մեծ պատասխանատվություն ենթադրում, եւ իր գրած ամեն տողը վերագրվելու է իր ամուսնուն։ Տարրական գիտելիքներից ու կուլտուրայից զուրկ մարդիկ այսօր մամուլին ու լրագրողներին դասեր են տալիս։ Իսկ Միրզոյան ամուսինների հակակրանքը «Հրապարակի» նկատմամբ ոչ միայն հակակրանք է քննադատության նկատմամբ առհասարակ, այլեւ իրենց «պատվերները» մեզ մոտ տեղադրել չկարողանալու, մեր հրապարակումների բովանդակության վրա ազդելու անզորություն»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը