20 12 2018

Հունվարի 7-ին կբացվի Լևոն Հայրապետյանի կտակը. «Ժողովուրդ»

Հունվարի 7-ին կբացվի Լևոն Հայրապետյանի կտակը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` 2019 թվականի հունվարի 7-ից հետո կբացվի ռուսաստանաբնակ հայ բարերար ու գործարար, երջանկահիշատակ Լևոն Հայրապետյանի կտակը: Նախատեսվում է կտակը բացել նրա հարազատների ներկայությամբ և, ըստ այդմ, հայտնի կդառնա, թե Հայրապետյանի բիզնեսներից ում որքան բաժին կհասնի, ով ինչպես կտնօրինի:

Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 18-ին 68 տարեկան հասակում Մոսկվայից 750 կմ հեռու գտնվող Մորդովիայի քրեակատարողական հիմնարկում: Այդ կապակցությամբ Sobesednik.ru-ն գրել էր` վատացել էր նրա ինքնազգացողությունը, սակայն Հայրապետյանին այդպես էլ չէին տեղափոխել հիվանդանոց: Վարկածներ կան, որ գործարարին թունավորել են, որը մեղադրվում էր Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից 700 հազար դոլար հափշտակելու համար:

Հայրապետյանը բարեգործական մի շարք ծրագրեր էր իրականացրել հայրենի Արցախում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ