18 12 2018

Հայտնում են օպտիմալացման մասին, շարունակում շրջապատվել խորհրդականներով․ «Իրատես»

Հայտնում են օպտիմալացման մասին, շարունակում շրջապատվել խորհրդականներով․ «Իրատես»

«Իրատես»-ը գրում է․ «Այս կառավարությունն էլ ցանկություն չունի հրաժարվելու նախորդների վատ սովորություն­ներից և իրեն շրջապատում է խորհրդական-օգնականներով, որոնց գերակշիռ հատվածն իր գործով չի զբաղվում, դրա հա­մար էլ օրումեջ խորհրդական ու օգնական է ավելանում: 

Երեկ Նիկոլ Փաշինյանը նշանակել է իր հերթական խորհրդականին, թվով 14-րդին: Նրանցից հինգն են միայն պետության բյուջեից ֆինանսավորվում, իսկ ինը հասարակական հիմունքներով են խորհուրդներ տալիս: Սակայն մեծ հաշվով նշանակություն չու­նի, թե քանիսն են հասարակա­կան հիմունքներով, քանիսը՝ ոչ, որովհետև նրանք պետք է իրենց գործն անեն: Թե՞ ասելու են՝ հա­սարակական հիմունքներով ենք ու «կեսբերան» խորհուրդ պիտի տանք, կամ եթե հնարավոր է հա­սարակական հիմունքներով ապահովել տվյալ ոլորտի աշխա­տանքը, ինչո՞ւ են լրացուցիչ հինգ հաստիք բյուջեի վզին դնում:

Ի դեպ, վարչապետի օգնա­կաններն էլ հինգն են: Այսքան օգ­նող ի՞նչ է անում վարչապետը, եթե կան տարբեր վարչություններ ու բազմաթիվ աշխատակիցներ կառավարությունում: Սակայն ամենաուշագրավն այն է, որ կառա­վարությունը հայտարարել է օպտիմալացման մասին, բայց շա­րունակում է խորհրդականներ նշանակել: Երբ հերթը հասնում է ստորին օղակներին, մի քանի գործառույթ կարելի է դնել մեկ անձի վրա, իսկ վերին օղակնե­րում ճիշտ հակառակ տրամաբա­նությունն է գործում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ