«Հրապարակ»-ը գրում է. «Ստորագրվե՞լ է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ԱԺ օրենքը, ըստ որի՝ Բաղրամյան 26-ը դառնում է նախագահի նստավայրը։ «Այո»,- ասաց նախագահականի մեր աղբյուրը։ Ե՞րբ եք տեղափոխվելու։ «Ըստ ամենայնի՝ հունվարին»։ Ամանորին այնտեղ չե՞ք լինի։ «Չեմ կարծում»։
Իսկ ինչպե՞ս եք օգտվելու դահլիճներից, որոնք վարչապետի հետ ընդհանուր օգտագործման են․ ո՞վ է տոնածառը դնելու, երեխաներին ինչպե՞ս եք ընդունելու։ «Այս պահին քննարկումներ են ընթանում, ըստ ամենայնի, կընտրվի հետևյալ ֆորմատը՝ սահմանային գոտու երեխաներին այց՝ Ձմեռ պապիկի, Ձյունանուշի ուղեկցությամբ, կթիրախավորվեն օգնության կարիք ունեցող մանուկները ևս»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը