18 12 2018

Մայր Աթոռում «կազմ-պատրաստ» սպասել են ցուցարարներին․ «Հրապարակ»

Մայր Աթոռում «կազմ-պատրաստ» սպասել են ցուցարարներին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Շաբաթ օրը «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժման դեմ կատաղի դիմադրություն են ցույց տվել Գարեգին Բ-ի եղբոր ղեկավարած գյուղի՝ Ոսկեհատի բնակիչները։ Որոշ տեղեկություններով՝ նրանք «կազմ-պատրաստ» վիճակում տեղակայված են եղել Մայր Աթոռում՝ սպասել են։

Կաթողիկոսի հրաժարականը պահանջողներին սպասող թիմի հրամանատարն էլ եղել է գյուղապետ Գևորգ Ներսիսյանի փեսան։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը նրանք ձվերով, գոմաղբով և քարերով են դիմավորել Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող ցուցարարներին, փայտով ու քարերով մարմնական վնասվածքներ պատճառել շարժման մի քանի մասնակիցների, որոնցից երկուսը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել։ Քարերով կոտրել են նաև շարժման ղեկավարներից Հայր Կորյունի ավտոմեքենայի ապակին, 2 հոգու նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, սակայն դեռևս գործ չի հարուցվել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ