Hraparak.am-ը գրում է․ «Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին հարցում էինք ուղարկել՝ խնդրելով տրամադրել տեղեկատվությունը գործունեության վերաբերյալ։ Մասնավորապես խնդրել էինք տրամադրել ՊՎԾ գործունեությունից սկսած՝ առ այսօր ծառայության կողմից իրականացված ստուգումների թիվը և ակտով արձանագրված գումարը: Նույն ժամանակաշրջանի՝ ուսումնասիրությունների թիվը և հայտնաբերված խախտումները՝ հոդված, խախտման դիտարկվող մեծություն:
Ի պատասխան մեր հարցման՝ ՊՎԾ Լրատվության և հասարակության հետ կապերի բաժնից մեզ ուղարկել էինք ընդամենը ֆեյսբուքյան իրենց էջում տեղադրված մի տեսանյութի հղում՝ նշելով․ «Ձեր կողմից հայցվող տեղեկատվությունը հրապարակված է հետևյալ հղումով, բացի այդ դեռ ընթանում են մի շարք ուսումնասիրություններ, որոնց մասին կհրապարակենք Պետական վերահսկողական գործունեությունն ամփոփող տարեվերջյան մամուլի ասուլիսի շրջանակներում»։
Տեսանյութը ուսումնասիրելուց պարզ է դառնում, որ այն բնավ ամբողջական չի պարունակում մեր հարցման պատասխանը, ու երևի ՊՎԾ-ից ալարել են այս տեսանյութից զատ՝ նաև համապարփակ ինֆորմացիա տրամադրել գրավոր ձևով։ Ինչևէ, ստիպված ենք բավարարվել այս հղմամբ։
Ի դեպ, ուշագրավ է նաև այն, որ Պետական վերահսկողական ծառայությունը պաշտոնական կայք չունի, և նման դեպքերում հղում է անում իր ֆեյսբուքյան էջին։ ՊՎԾ-ից այս առնչությամբ մեզ լրացուցիչ հայտնեցին, որ իրենց պաշտոնական կայքի ստեղծումն ընթացքի մեջ է, շուտով կլինի»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք Hraparak.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը