«Ժամանակ»-ը գրում է․ «Արդարադատության ներկայիս նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին, ով «Հանրապետություն» կուսակցության անդամ է, նոր կառավարությունում կփոխարինի Վլադիմիր Վարդանյանը:
Վերջինս երկար տարիներ տարբեր պաշտոններ է զբաղեցրել Սահմանադրական դատարանում: Դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու էր «Իմ քայլը» դաշինքի կողմից Երևանի Դավիթաշեն, Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջանները ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը