13 12 2018

Ամենակարճ կյանքն ունեցած ԱԺ-ն 5 ագամ վարչապետ ընտրեց․ «Ժողովուրդ»

Ամենակարճ կյանքն ունեցած ԱԺ-ն 5 ագամ վարչապետ ընտրեց․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Վեցերորդ գումարման խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ պատմության մեջ կմնա ԱԺ միակ խոսնակը, որ պաշտոնավարեց ԱԺ լիազորությունների ողջ ընթացքում, պարզապես այդ լիազորու­թյունները կարճ տևեցին՝ 1.5 տարի: ԱԺ նախկին նախագահները ինչ-որ պահից դադարեցրել են իրենց պաշտոնավարումը:

Իր լիազորություններն ավարտող խորհրդարանը ՀՀ պատմության մեջ կմնա ոչ միայն որպես ամենակարճ կյանք ունեցած, այլև այն հինգ անգամ կազմակերպել է ՀՀ վարչապետի ընտրություն, բայց վարչապետ ընտրել են երկու անգամ, սկզբում Սերժ Սարգսյանին, որը հետո համաժողովրդական ճնշման արդյունքում հրաժարական ներկայացրեց, հետո Նիկոլ Փաշինյանին:

 Վերջին երկու անգամները Փաշինյանը չընտրվեց վարչապետ քաղաքական պայմանավորվածության արդյունքում, որպեսզի իրավունքի ուժով դադարեցվեին խորհրդարանի լիազորությունները: Նշենք նաև, որ այս ԱԺ-ն ընդունել է 729 հարց: Այդ հար­ցերի գերակշիռ մեծամասնությունը ներկայացված է եղել կառավարության կողմից, և միայն 59 օրինագիծ պատգամավորներն են հեղինակել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ