06 12 2018

ԼՀԿ-ի թեկնածուի համակիրները փակել են հեղափոխականների ճանապարհը․ «Հրապարակ»

ԼՀԿ-ի թեկնածուի համակիրները փակել են հեղափոխականների ճանապարհը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Չնայած «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իրեն չի դիտում Նիկոլ Փաշինյանի մրցակից, եւ «լուսավորիչներն» իրենց քարոզարշավի ընթացքում ավելի շատ զբաղված են Փաշինյանի եւ հեղափոխության գովքն անելով, սակայն պարզվում է՝ շարքերում ավելի ռադիկալ տրամադրություններ կան։ 

Մեզ պատմեցին, որ օրերս Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի ԼՀԿ-ական ռեյտինգային թեկնածուի՝ Շանթ Գրիգորյանի համակիրները թույլ չեն տվել, որ «Իմ քայլը» դաշինքի մարզային թեկնածուներից մեկն իրենց գյուղում քարոզարշավ անի։ Նրանք հավաքվել են եւ փակել հեղափոխականների ճանապարհը՝ հետ ուղարկելով մրցակիցներին եւ ասելով, որ իրենց գյուղում ունեն նախընտրած թեկնածու»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ