«Ժամանակ» թերթը գրում է. «Եթե 2017թ. և դրան նախորդած ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ից առաջադրված լինելը թեկնածուներին հավելյալ ձայներ էր ապահովում, հիմա հակառակը՝ այդ հանգամանքը խանգարող դեր է կատարում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուները փաստում են, որ ԲՀԿ-ից առաջադրված լինելը խանգարում է իրենց, որովհետև ընտրողները չեն ցանկանում քվեարկել ԲՀԿ-ի օգտին: Նրանցից շատերն ասում են, որ ընտրողների հետ հանդիպումների ժամանակ մարդիկ իրենց անկեղծորեն ասում են, որ կքվեարկեին իրենց օգտին, եթե իրենք չներկայացնեին ԲՀԿ-ն: ԲՀԿ-ի վարկանիշի նման կտրուկ անկումը պայմանավորված է կուսակցության փոփոխական և անկայուն քաղաքական վարքագծով»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը