11 օրը թույլ էր տալիս քաղաքական ուժերին յուրաքանչյուր մարզում ընդամենը մեկ օր քարոզարշավ անել։ Այսինքն՝ անգամ մեծ քաղաքներում ու մարզային կենտրոններում հնարավորություն չկար մարդկանց հետ շփվելու, սեփական ծրագրերը ներկայացնելու, գոնե՝ ծանոթացնելու, թե ովքեր են իրենք եւ ինչ են պատրաստվում անել՝ ընտրվելու պարագայում։
Այս առումով իշխող ուժի հետ ոչ ոք չէր կարող մրցել, քանի որ վարչապետի այցերը ե՛ւ հնարավորինս լայնորեն լուսաբանվում են մամուլում, ե՛ւ մարզային հանրահավաքներին հնարավոր շատ մարդ է մասնակցում։ Այսինքն՝ ե՛ւ ասելիքն է հնարավոր տեղ հասցնել, ե՛ւ ավելի շատ մարդկանց է հնարավոր հանդիպել։ Այս առումով հատկապես անբարենպաստ վիճակում են հայտնվել նորաստեղծ ուժերն ու դաշինքները, որոնց ցուցակների անգամ առաջին համարների անունները մարդկանց գրեթե ոչինչ չեն ասում, իսկ եթե անգամ ասում են, ապա՝ անցյալում ձեւավորված տրաֆարետների լույսի ներքո։
Ասենք, «Մենք» դաշինքի մասին մարդկանց պատկերացումները տեղավորվելու են Արամ Սարգսյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի մասին նախկինից ունեցած տեղեկատվության ծիրում։ Կամ՝ «Քաղաքացու որոշում» դաշինքի մասին, անգամ քաղաքականապես ակտիվ զանգվածը կարող է ընդամենը ասել, որ քաղաքացիական ակտիվիստներից բաղկացած կուսակցություն է։ ՕԵԿ-ի ցուցակն ասոցացվելու է Արթուր Բաղդասարյանի մասին ունեցած պատկերացումների հետ, իսկ «Սասնա ծռերին» ձայն տվողները զինված մեթոդների կողմնակիցները պետք է լինեն»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը