«Ժամանակ»-ը գրում է․ «Արտաշատում «Իմ քայլը» դաշինքն ամբողջ ուժով օգտագործում է վարչական ռեսուրսը: Ջավեշտալին այն է, որ օրենքի խախտմամբ զբաղվում է ոստիկանությունը, որը պետք է պայքարեր դրա դեմ:
Արտաշատի փոխոստիկանապետ Սամվել Ատոմյանն ակտիվորեն զբաղվում է Արարատի մարզն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակում ընդգրկված որդու' Սերգեյ Ատոմյանի քարոզչությամբ: Ատոմյանն այցելում է տարբեր մարդկանց և համոզում քվեարկել որդու օգտին:
Ատոմյանը դեռևս չի ահաբեկում մարդկանց, բայց այն փաստը, որ փոխոստիկանապետը զբաղվում է քարոզչությամբ, արդեն մարդկանց մոտ անցյալի հետ ասոցացվող վատ հիշողություններ է առաջացնում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը