01 12 2018

ՀՀԿ-ին հայհոյելն անվտանգ է․ «Հրապարակ»

ՀՀԿ-ին հայհոյելն անվտանգ է․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երբ Փաշինյանի կառավարությանը քննադատում ենք, չգիտես որտեղից հայտնվում է ինչ-որ մեկը ու անզուսպ ճչոց արձակում․ «Որտե՞ղ էիք, երբ հին իշխանությունները թալանում էին պետությունը, կամ մի՞թե հին իշխանությունների ժամանակ ավելի լավ էր»։

Իսկապես մենք չգիտեինք, որ հին իշխանությունների ժամանակ ամեն ինչ չափազանց վատ էր, նույնիսկ չենք էլ իմացել, որ Հայաստանում հին իշխանություններ են եղել, բայց որ ասում եք, արդեն իմացանք։

Իսկ եթե լուրջ, ապա գործող իշխանությունների գործունեությունը չի կարելի պայմանավորել նախորդների ձախողմամբ։ Հակառակ պարագայում ՔՊ-ին ու կառավարությանը մշտապես խուսանավելու ու խնդիրներից, ձախողումներից, իրականության հետ առերեսվելուց խուսափելու հնարավորություն կտանք։ Այն, որ Հանրապետականները թալանել են, ապա դրանից չի կարելի ենթադրել, որ ՔՊ-ականները կարող են կոպիտ սխալներ թույլ տալ, ձախողվել ու դրա համար պատասխանատվության չենթարկվել։ 

Իսկ, թե որտեղ ենք մենք եղել նախորդ իշխանությունների ժամանակ, իհարկե դժվար է ասել, միգուցե մենք ՀՀԿ-ին հայհոյում էինք հենց այն ժամանակ, երբ դա չափազանց վտանգավոր էր։ Իսկ հիմա բոլորն են հայհոյում, դե անվտանգ է։ Դիակապտությունը միշտ էլ անվտանգ զբաղմունք է եղել, քանի որ անշնչացած մարմինը չի կարող դիմադրություն ցույց տալ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ