01 12 2018

Շահնազարյանի` ՀՀԿ-ի երրորդ համարում լինելը զարմացրել է ՌԴ-ին. «Ժողովուրդ»

Շահնազարյանի` ՀՀԿ-ի երրորդ համարում լինելը զարմացրել է ՌԴ-ին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է ուշիուշով հետեւել Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, եւ հատկապես առաջիկա ԱԺ ընտրություններին: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, այդ համատեքստում ռուսական կողմի համար տարօրինակ է եղել ՀՀԿ ցուցակի երրորդ համարում Դավիթ Շահնազարյանի ներկայությունը:

Ինչպես հայտնի է, Շահնազարյանն ընդգծված արեւմտամետ է, մշտապես կտրուկ է խոսել ՌԴ հարաբերությունների մասին, ասել, որ ՌԴ-ն երբեք ՀՀ բարեկամ երկիր չի եղել, այլ ՀՀ ինքնիշխանության սպառնալիք է, եւ ոչ վաղ անցյալում էլ հայտարարել էր, որ Ղրիմի միացումը ՌԴ-ին անեքսիա է: Այս համատեքստում ռուսական կողմն իր զարմանքն է արտահայտել այդպիսի գործչի` ցուցակում գտնվելու առնչությամբ եւ, հատկապես, ակնհայտ ռուսամետ գործիչներ Արտաշես Գեղամյանի կամ Հայկ Բաբուխանյանի կողքին։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ