28 11 2018

Հայկ Կոնջորյանն առավոտյան 07:26-ից ընտրող էր փնտրում. «Հրապարակ»

Հայկ Կոնջորյանն առավոտյան 07:26-ից ընտրող էր փնտրում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է. Վերջերս «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը լքած,  իշխանության «Իմ քայլը» դաշինքին միացած ԱԺ պատգամավորի թեկնածու Հայկ Կոնջորյանը հետաքրքիր նախընտրական քարոզչություն է իրականացնում։

Բացի նրանից, որ թիվ 1 ընտրատարածքի քաղաքացիներին նախընտրական բուկլետներ են բաժանում, նաև այդ բուկլետների մեջ մենք գտանք Կոնջորյանի նամակը, որն ուղղված է քաղաքացիներին` իր ստորագրությամբ։

Նամակում Կոնջորյանը ներողություն է խնդրում  քաղաքացիներից, որ ժամանակի սղության պատճառով չի կարողանում անձամբ նամակը հանձնել, այնուհետև պատմում ` երբ է նամակը գրել,  կիսվում է իր մտքերով։

«Կարճ ներկայանամ, ես Հայկ Կոնջորյանն եմ` ԱԺ պատգամավոր։ Հիմա, երբ գրում եմ այս նամակը, առավոտյան 07:26 է` 21-ը նոյեմբերի։ Երբ դուք կարդաք այս տողերը, այդ պահին մենք վերջապես կհանդիպենք այս նախադասության վրա` հենց այս բառի վրա։ Ուզում եմ ասել, որ ես Ձեզ երկար եմ փնտրել։ Փնտրել եմ որպես համախոհ, որովհետև գիտեմ` այն ինչ մտածել և զգացել եմ ես, ապրելով Հայաստանում, զգացել և մտածել եք նաև Դուք։

Ես էլ Ձեզ պես, տարիներ շարունակ ինձ հարցրել եմ` լավ, մինչև ե՞րբ... 

Ես հավատում եմ Հայաստանի երջանիկ և հաղթական ապագային, ես գիտեմ, որ ապագայի համար պայքարը սկսվում է այսօր, ես անում եմ իմ քայլը և մեկնում իմ ձեռքը, որպեսզի Ձեզ հետ միասին քայլենք դեպի հաղթանակած ու երջանիկ Հայաստան»։

Նամակն ամբողջությամբ կարող եք կարդալ լուսանկարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ