«Հրապարակ»-ը գրում է․ «Չնայած Նիկոլ Փաշինյանի հակադարձումներին, ՀՀԿ-ն պնդում է վերջինիս կողմից վարչական ռեսուրսի կիրառման մասին: Լոռու մարզ կատարած այցի ընթացքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տեսել է, թե ինչպես են ավտոբուսներով պետական տարբեր հիմնարկների աշխատողներին տանում «Իմ քայլի» հավաքներին:
«Ինչքան էլ վարչապետն ասի, թե չկա վարչական լծակի կիրառում, բայց մենք տեսանք, որ Վանաձորում մի քանի ավտոբուսներով պետական աշխատողներ՝ ոստիկանական շարասյունի ուղեկցությամբ, ինչպես կասեին՝ «կուլտուրական» ուղեկցում էին հրապարակներ»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը