24 11 2018

Եթե կա հղի մարդ, ես դրան տեր եմ․ «Հրապարակ»

Եթե կա հղի մարդ, ես դրան տեր եմ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Վերջին շրջանում քաղաքական դաշտում շատերն են սկսել «հղիության թեսթ պահանջել»։ Չեմ հասկանում՝ ոնց չեն իմանում, թե ո՞վ է իրենցից հղի ու հանրությանն են հարցնում՝ կարո՞ղա ինձնից հղի ա․․․

․․․ Հիմա էլ Շմայսը։ Համացանցում լուրեր են տարածվել, որ նա օրերս Սևանում հանդիպել է «գողական աշխարհի» ներկայացուցիչների հետ: Երբ խոսել են Մանվել Գրիգորյանի մասին, իբրև օրենքով գողերը զայրացել են Մովսիսյանի վրա և նրանց մեջ վեճ է տեղի ունեցել, որն էլ ըստ տարածված լուրերի, ավարտվել է ծեծկռտուքով:

Կայքերից մեկում կարդում եմ այդ առթիվ  Շմայսի  վրդովմունքը․

Հլը տենց մեկը չկա իրա մոր փորից հելած, որ իմ հետ կարա թեմա ունենա: Կարամ հեռախոսիս համարը տամ, ու հլը տենամ էդ ով իմ հետ հարց ունի: Իսկ կարող ա՞, ինչ-որ մեկը հղի ա ինձանից ու սենց էշություններով ա սկսել զբաղվել: Զակազնոյ լուրերի հոտ ա գալիս, ու երևի էդ զակազչիկն էլ ինձանից հղի ա․․․

Վերջում ամփոփում  է՝ Եթե կա հղի մարդ՝ ես դրան տեր եմ, անկախ նրանից՝ թե դա ով կլինի:

Քաղաքական դաշտը վերջին շրջանում բեղուն է դարձել։ Կարծում եմ այնպիսի վիճակ կստեղծվի, որ մեկը մյուսին մի թթու խոսք ասելուց հետո դիմացինը կհղիանա։ Սերն ու հանդուրժողականությունն այնքան կխորանա, որ ով ասի՝ հղի եմ, դիմացինը կասի՝ տեր եմ․․․»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ