«Հրապարակ»-ը գրում է․ «Նոր Հայաստանում ևս նախընտրական շրջանում պարալիզացվում է պետական ապարատը: Մեծ թվով պաշտոնյաներ արձակուրդ են վերցրել, որ քարոզարշավին մասնակցեն:
Օրինակ՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի 3 աշխատող՝ գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, խորհրդական Գեորգի Մուրադյանը և արարողակարգի պատասխանատու Արթուր Վարդապետյանը, արձակուրդ են վերցրել: Արձակուրդ է վերցրել նաև առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի օգնական Քրիստինե Պողոսյանը, որը նաև ընդգրկված է «Իմ քայլը» դաշինքում: Մինչդեռ, ասենք, ամռան սեզոնին նույն հիմնարկի աշխատողներին արձակուրդ տրամադրում են հերթով, որպեսզի գործը չտուժի»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը